Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Սիրիայում հրադադարի ռեժիմը պետք է հաստատվի 7 օրում. Սերգեյ Լավրով

Սիրիայում հրադադարի ռեժիմը պետք է հաստատվի 7 օրում. Սերգեյ Լավրով
10.09.2016 | 13:39

Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պետք է հաստատվի 7 օրում, որից հետո կստեղծվի ահաբեկիչների և չափավոր ընդդիմության տարանջատման կենտրոն՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ժնևում 10 ժամ տևած հանդիպումից հետո։

«Երբ ռեժիմը հաստատվի, մենք կստեղծենք գործադիր կոմիտե, որում ԱՄՆ-ի և ՌԴ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու զինվորականները կզբաղվեն գործնական հարցերով՝ տարանջատելով ահաբեկիչներին ու ընդդիմությանը»,- ասել է նա, նշելով, որ ձեռք բերված համաձայնությունը պետք է ուժի մեջ մտնի սեպտեմբերի 12-ից։ «Փաստաթղթում ամրագրվել են ՄԱԿ-ի և «Կարմիր մահիկի» հետ համակարգմամբ մարդասիրական օգնություն հասցնելու մեխանիզմները՝ առաջին հերթին Հալեպ։ Նաև համաձայնեցվել է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների արձագանքման ընթացակարգը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Նա նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100- տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։

Պայմանավորվածությունները, տեղեկատվության զգայունությունից ելնելով, չեն հրապարակվի։

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ